Հրշեջները փրկել են աղբամանի մեջ «գերի ընկած» ուսանողին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիայի Մանչեսթեր քաղաքից ուսանող Ռոբերտ Նիվենը, հարբած վիճակում ընկերների հետ տուն վերադառնալիս, որոշել է մտնել ճանապարհաեզրին գտնվող աղբամանի մեջ: Հնարավոր է՝ տղային դա զվարճալի է թվացել: Երիտասարդը հաշվի չի առել, որ Անգլիայում ներկայում օգտագործվող աղբամաններն ունեն ավտոմատ փակվող փականներ, տեղեկացնում է Mirror-ը:

Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ուսանողը փորձել է զվարճացնել իր ընկերներին՝ թաքնվելով աղբամանի մեջ: Բոլորը շատ են հրճվել մինչ այն պահը, երբ աղբամանի ծածկն ավտոմատ կերպով փակվել է: Ընկերները մեկ ժամվա ընթացքում փորձել են տղային դուրս հանել, սակայն նրանց մոտ ոչինչ չի ստացվել: «Մենք չգիտեինք, թե ինչ անել, և խուճապահար կանչեցինք հրշեջներին», – ավելի ուշ պատմել է երիտասարդներից մեկը:

Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես են հրշեջները տղային դուրս հանում: Տեսանյութի հեղինակը չի կարողանում զսպել ծիծաղը: Մի կերպ ազատված ուսանողն այնքան երջանիկ էր, որ հերթով գրկում էր իրեն օգնողներին:




Լրահոս