«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հետաքրքրված է Պիկեով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզչական շտաբը հետաքրքրված է «Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեի ծառայություններով, հայտնում է AS-ը:

Անգլիական ակումբում կարծում են, որ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստն այնքան էլ գոհ չէ ակումբում իր վիճակից: Կատալոնական ակումբի մարզիչ Լուիս Էնրիկեն ոչ միշտ է Պիկեին ընդգրկում թիմի մեկնարկային կազմում, որն էլ առաջացնում է ֆուտբոլիստի դժգոհությունը:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հնարավոր է համարում երկու տարբերակ. կամ ձեռք բերել ձմռանը, կամ էլ ամռանը: Բացառված չէ, որ անգլիացիները բանակցություններին կներգրավեն նաև իրենց ակումբի նախկին մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնին, որի գլխավորությամբ Պիկեն ժամանակին աշխատել է անգլիական ակումբում:




Լրահոս