Այսօրվանից մեկնարկում են Կոմիտասի 145-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 26-ին լրանում է հայ մեծանուն երգահան Կոմիտասի 145-ամյակը: Երգահանի ծննդյան օրը Կոմիտասի անվան այգու պանթեոն են այցելել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, երաժշտագետներ, արվեստագետներ ու երեւանցիներ:

Ներկաները հարգանքի տուրք են մատուցել Կոմիտասի հիշատակին, ծաղիկներ խոնարհել նրա շիրիմին: Այսօրվանից նաեւ մեկնարկում են հայ մեծանուն երգահանի 145-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները, որոնց ընթացքում Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Կոմիտասին նվիրված բազմաբնույթ միջոցառումներ կկազմակերպվեն նաեւ մայրաքաղաքի կրթական հաստատություններում ու մշակութային օջախներում:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս