«Լիվերպուլ»-ը միացել է Ռոյսի համար պայքարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լիվերպուլ»-ը միացել է Դորտմունդի «Բորուսիա»-ի և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսի տրանսֆերի ձեռքբերման պայքարին, այս մասին հայտնում են անգլիական լրատվամիջոցները:

Գերմանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Արսենալ»-ը:

Ընդգծենք, որ Ռոյսը հրաժարվել է նոր պայմանագիր ստորագրել իր ներկայիս ակումբի հետ, իսկ գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2017 թվականը:




Լրահոս