Պայքարում եմ ռեյտինգում առաջին տեղը զբաղեցնելու համար. Ջոկովիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը պատմել է ավարտին մոտեցող մրցաշրջանի անելիքների մասին:

«Ես պայքարում եմ ռեյտինգում առաջին տեղը զբաղեցնելու համար: Դա արդեն մեծ շարժառիթ է: Ես սիրում եմ մրցակցել: Ինձ դուր է գալիս խաղալ կորտում, լինել մեծ մրցաշարերի մի մասնիկը, օրինակ, Պեկինի մրցումները:  Չինացի երկրպագուներն օգնում են ինձ այստեղ զգալ ինչպես տանը: Թեկուզ հենց դրա համար ինձ դուր է գալիս խաղալ և հաղթել», – նշել է Ջոկովիչը:




Լրահոս