Պոգբան և Տուրեն խաղային տակտիկայում նմանություններ ունեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան, խոսելով իր և «Մանչեստեր սիթի»-ի կիսապաշտպան Յայա Տուրեի մասին, նմանություններ է տեսել իրենց խաղային տակտիկայում:

«Կարծում եմ` քիչ չեն ինձանից ուժեղ ֆուտբոլիստները, բայց ես դրանից տխրելու առիթ չունեմ: Ես փորձում եմ որքան հնարավոր է լավ կատարել  իմ պարտականությունները: Շատ կիսապաշտպանների խաղը ես հավանում եմ: Հետևելով իրենց` սեփական կարիերայումս պրոգրես եմ զգում: Օրինակ` կարող եմ նշել հենց Յայա Տուրեին, ում հետ մենք ֆիզիկական պատրաստվածության առումով նմանություններ ունենք: Մեր ոճերի մեջ նմանություն կա, բայց նա ավելի է հակված հարձակողական ոճին, քան ես»,- փոխանցում է Պոգբայի բառերը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:

 




Լրահոս