Ռոնալդուն՝ Պրիմերայի լավագույն ֆուտբոլիստ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Քրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Պրիմերայի` 2013/14 մրցաշրջանի լավագույն խաղացող:

Նա  հաղթել է նաև «Լավագույն գոլ» անվանակարգում, որի հեղինակ էր դարձել Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի` «Վալենսիա»-ի դեմ հանդիպման ժամանակ և արժանացել է լավագույն հարձակվողի կոչմանը` Իսպանիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի վարկածով:

Պրիմերայի լավագույն դարպասապաh է ճանաչվել Կեյլոր Նավասը: «Լավագույն պաշտպան» անվանակարգում հաղթել է Սերխիո Ռամոսը, «Լավագույն կիսապաշտպան»` Լուկա Մոդրիչը:

«Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Անդրես Ինյեստան հաղթել է «Հարձակվողական ոճի լավագույն կիսապաշտպան» անվանակարգում: Ռաֆինյան՝  «Տարվա հայտնություն» անվանակարգում:

1 2 3 4 5




Լրահոս