Չորրորդ ինքնիշխանություն. Րաֆֆին դժգոհել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ժառանգություն կուսակցությունը, որն իր ընտրողներին խոստանում էր ուղիղ և փոխաբերական իմաստներով սարեր շուռ տալ, հիմա էլ վարպետորեն դերասանություն է անում, թե իբր քաղաքական այս իրավիճակում ինքը բավականին շահեկան վիճակում է: Քաղաքական շրջանակներում, սակայն, բոլորն էլ գիտեն, որ դա կատարյալ ֆարս է, և իրականում ,Ժառանգություննե ու նրա լիդերը հոգեվարքի մեջ են: Այս կուսակցության մոտ կանգնած թերթի աղբյուրները փոխանցում են, որ Րաֆֆին անցյալ շաբաթվա մեջ մի քանի անգամ հասցրել է մեկ առ մեկ առանձնազրույց ունենալ իր նախկին զինակիցներ Արմեն Մարտիրոսյանի ու Անահիտ Բախշյանի հետ` կիսվելով, որ այս նոր նախագծի մեջ, ուր քիչ չեն խառնակիչ մարդիկ, ինքն իրեն շատ օտար ու անհարմար վիճակում է զգում: Իր նախկին թիմակիցների հետ Րաֆֆին նաև անկեղծ խոստովանել է, որ այս իշխանությունները իրեն կարծես թև ,պադստավկաե են անում, և որ ինքը դժվար թե մինչև նախագահական ընտրություններ կարողանա դիմանալ ,Ժառանգությունումե ներդրված նոր դեմքերի գոյությանն ու նրանց տված խաղերին, որոնցից անգամ ինքը չի կարողանում գլուխ հանել:
,ՉԻե տեղեկություններով, Րաֆֆին նաև դժգոհել է այն բանից, որ ,նորագույնե ժառանգականները շատ հաճախ են իրենից թաքուն հավաքվում, ինչպես նաև քեֆ-ուրախություններ կազմակերպում:
 




Լրահոս