Շնորհավորում եմ «Բավարիա»-ին՝ հաղթանակի կապակցությամբ. Յուրգեն Կլոպ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի 10-րդ տուրի շրջանակներում «Բավարիա»-ի հետ տեղի ունեցած հանդիպումը: Խաղն ավարտվել է մյունխենցիների հաղթանակով՝ 1:2 հաշվով:

«Մենք հիանալի խաղացինք հատկապես առաջին խաղակեսում: Երկրորդն այդքան էլ հաջող չէր: Հանդիպման երկրորդ կեսում չկարողացանք դիմակայել հակառակորդի ճնշմանը: Մենք մեծ ջանքեր գործադրեցինք, սակայն, արդյունքում ոչինչ չստացվեց: Շնորհավորում եմ «Բավարիա»-ին՝ արժանի հաղթանակի կապակցությամբ»,- հայտարարել է Կլոպը:




Լրահոս