ԱՄՆ-ի Մասաչուսեթս նախանգի արտակարգ իրավիճակների ծառայությունները փորձում են վերացնել ուժեղ ձնաբքի հետևանքները: Տեղի բնակիչների խոսքով՝ եղանակը փոխվել է հաշված րոպեներում:
Քամու արագությունը հասել է ժամում 90 կիլոմետրի:
Փոթորիկը վնասել է մի քանի շենք, ջարդել կայանված ավտոմեքենաները: Ավտոմայրուղիներին կանգ է առել երթևեկությունը, ՃՏՊ-ների թիվը մի քանի անգամ աճել է:
Վարորդները բողոքել են, որ կոմունալ ծառայություն մատուցողները պատրաստ չեն եղել նման եղանակային փոփոխություններին. տեղեկացնում է Россия 24-ը: