Էրդողանը կգա՞ Հայաստան ապրիլի 24-ին. բացառիկ հարցազրույց` Էթյեն Մահչուփյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին թուրքական ու հայկական մամուլը ողողված է Թուրքիայի վարչապետի խորհրդականի պաշտոնում պոլսահայ մտավորական Էթյեն Մահչուփյանի նշանակման մասին լուրերով: Ու մինչ ոմանք Մահչուփյանի նշանակումը որակում են քայլ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, իսկ ոմանք էլ այն որակում են իբրև Հայոց ցեղասպանության հերքման քաղաքականության շարունակություն, անձամբ ինքը` Մահչուփյանը, բացառում է որևէ կապ իր ազգային պատկանելության և պետական պաշտոնի նշանակման միջև: Հորդորում է իր նշանակման մեջ ինչ-որ առաքելություններ չփնտրել, գրում է ermenihaber.am-ը:

Թուրքական «Աքշամ» թերթի հոդվածագիր, գրող-հրապարակախոս, ներկայումս արդեն Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանի հետ խոսեցինք իր նշանակման, գործունեության ոլորտի. հայկական ինքնության, հայ-թուրքական հարաբերությունների և այլ բազում այլ կարևոր հարցերի մասին:

– Հայաստանում և Թուրքիայում տարբեր շրջանակներ Ձեր նշանակումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում են դիտում: Նույնիսկ ասում են, թե որոշակի առաքելությամբ եք նշանակվել:

– Հայերը կարծում են, թե Թուրքիայում հայկական հարցն առաջնային կարևորություն ունեցող հարց է: Բնականաբար, այդպես էլ պիտի կարծեին, բայց ասեմ, որ դա այդպես չէ: Եթե Թուրքիայում առկա խնդիրների դասակարգում իրականացնենք ըստ կարևորության, ապա Հայկական հարցը միջին կարևորության խնդիր կլինի: Եթե այս պահին Թուրքիայի առջև ծառացած խնդիրների տեսակետից նայենք, ապա հնարավոր է, որ Հայկական հարցով նույնպես զբաղվեմ, քանի որ 1915-ի 100 ամյակն է: Բացի այդ մի շարք հայեր կփորձեն իմ միջոցով ինչ-որ բաներ անել: Սակայն նայելով առաջիկա տարիներին՝ կարող եմ ասել, որ Հայկական հարցն իմ հարցը կլինի այնքանով, ինչքանով կլինի Թուրքիայի հարցը: Քանի որ վերջիվերջո ես վարչապետի խորհրդականն եմ և զբաղվելու եմ վարչապետի լուծելիք խնդիրներով:

– Իսկ այս պաշտոնում աշխատելու առաջարկ ստանալիս Դուք վարչապետի հետ Ձեր գործունեության ոլորտը քննարկե՞լ եք:

Եթե նույնիսկ հայ չլինեի, միևնույնն է, այս պաշտոնը կզբաղեցնեի:

– Մինչև հիմա նմանատիպ քննարկում չի եղել: Բայց պետք է ասեմ, որ վարչապետը չի ցանկանում, որ իմ հետ առնչությունը լինի մեկ կոնկրետ ոլորտում: Որքան հասկացա, իմ ոլորտն ավելի ընդհանրական կլինի: Թուրքիան վերակառուցման շրջանում է: Մեր առջև հանրապետության վերկառուցման խնդիրն է դրված: Առաջիկա 8-10 տարում ամբողջ հանրային կառույցով հանդերձ այս գործընթացն է իրականացվելու: Եվ այս գործընթացում վարչապետը կարծում է, որ որոշակի օգնության, որոշակի խորհրդակցության կարիք կունենա: Շատ հավանական է, որ եթե նույնիսկ հայ չլինեի, միևնույնն է, այս պաշտոնը զբաղեցնելու էի: Այս մասին վարչապետն էլ է խոսել: Հայ լինելս սոսկ առավելություն էր, հավելյալ մի բան:

Մանրամասները՝ այստեղ




Լրահոս