ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման գաղտնի նամակ է հղել Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին, որում մատնանշում է «Իսլամական պետության» դեմ պայքարում երկու երկրների նպատակների միասնությունը:
Ինչպես հղում անելով իր աղբյուրներին գրում է Wall Street Journal-ը՝ նամակում կոչ է արվում հանաձայնության ուղիներ գտնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ:
Բանակցույթունները Իրանի և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամների միջև կավարտվի նոյեմբերի 24-ից ոչ ուշ՝ ուրանի հարստացման իրանական ծրագիրը սահմանափակելու վերաբերյալ համաձայնագրի ստորագրումով: Օբաման իր նամակում ԻՊ-ի հետ պայքարում համագործակցությունը կապում է նման համաձայնության ձեռք բերման հետ:
BBC-ի աղբյուրն Իրանում հաստատել է Օբամայի նամակի ստացման փաստը, սակայն Սպիտակ տան մամլո քարտուղարը հրաժարվել է մեկնաբանել նախագահի «անձնական նամակագրությունը»: