Նախարարությունների միացմանը կողմ քվեարկեցին միայն հանրապետականները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում քիչ առաջ քվեարկության դրվեց Կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:

Հիշեցնենք, որ նախատեսված է միավորել Արտակարգ իրավիճակների և Տարածքային կառավարման նախարարությունները, ինչպես ստեղծել նոր՝ Միջազգային տնտեսական ինտեգրացիայի և բարեփոխումների նախարարություն, որն էլ հիմնականում զբաղվելու է ՀՀ-ԵՏմ և ՀՀ-ԵՄ հարցերով:

Օրենքում փոփոխություններ կատարելու հարցն ընդունվեց 70 կողմ, 10 դեմ և 28 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Ընդգծենք նաև, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ակնարկել էր, թե նախատեսվում է ստեղծել նաև Ներքին գործերի նախարարություն, որն էլ իր կազմում միավորելու ԱԻ և ՏԿ նախարարություններն ու ոստիկանության մի մասը:




Լրահոս