
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չի ասել, թե պետք է վերանայեն կառավարության 12 կետերը, նա միայն ասել է, թե պետք է քննարկեն: Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նա ընդգծեց, թե այդպիսի ցանկություն են արտահայտել նաև ՀՀԿ-ականները:
ԱԺ նախագահը վստահեցնում է, թե ինքը տեղյակ չէ, որ օրեր առաջ տեղի է ունեցել ՀՀ նախագահի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Նա միայն նշեց, թե լրագրողներն իրեն հարցեր են տալիս, տեղադրում համացանցում և ավելորդ անգամ գրգռում ժողովրդին:
Մանրամասները՝ տեսանյութում