
ԵԱՀԿ նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդյեր Բուրքհալտերն իր խորը մտահոգությունն է հայտնել այն առնչությամբ, որ չորեքշաբթի ադրբեջանցի զինվորականներն ուղղաթիռ են կործանել Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծից ոչ հեռու:
Նա կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին անել հնարավոր ամեն բան՝ հետագայում նման միջադեպերը կանխելու և կրակի դադարեցման ռեժիմը պահպանելու համար:
ԵԱՀԿ նախագահը ափսոսանք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնության իրականացումն այս տարի հանգեցրել է զոհերի աննախադեպ թվի: