
Համաշխարհային տնտեսությանը գիրության հասցրած վնասը գրեթե հավասար է զինված հակամարտությունների պատճառած վնասին:
Նման եզրակացության է հանգել McKinsey Global Institute խորհրդատվական ընկերությունը՝ իր կատարած ուսումնասիրությունների արդյունքում: Ընկերության տվյալներով, աշխարհում գիրությունից տառապում են 2,1 մլրդ մարդ՝ դա մարդկության գրեթե 1/3-ն է:
Դրա հետևանքով տնտեսությունը կորցնում է գրեթե 2 տրիլիոն դոլար: Այդ գումարը ծախսվում է գիրության հետ կապված հիվանդությունների բուժման, ինչպես նաև այդ հիվանդությամբ տառապողների անաշխատունակության վճարների վրա:
Գիրության խնդիրը լուծելու համար գիտնականները խորհուրդ են տալիս վերանայել ճաշատեսակների չափաբաժինները, ինչպես նաև՝ աշխարհում տարածված «Fast Food» (արագ սնունդ) կոնցեպցիան, տեղեկացնում է BBC-ին: