Կոչ իշխանություններին՝ դուրս գալ բանակցային գործընթացից. ՍԴՀԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թ-ի սկզբից Ադրբեջանը կրկին շարունակում է լարվածության աճն ու արկածախնդրությունը Հայաստանի և Արցախի սահմաններում: Ճի՛շտ է, հակառակորդի բոլոր գործողություններին մեր Զինված Ուժերը տալիս են շատ խիստ պատասխան, սակայն պաշտոնական Բաքվի արկածախնդիր գործողությունների հետևանքով զոհվում են նաև մեր զինծառայողները: Ավելին, Ադրբեջանը շարունակում է ամեն օր ավելի մեծ սադրանքների դիմել՝ օգտագործելով անօդաչու սարքեր և տարբեր տրամաչափի զենքեր՝ այս կերպ խախտելով իր իսկ կողմից 1994 թ-ին խնդրած զինադադադարը: Չնայած առկա իրավիճակին՝ միջազգային հանրության կողմից իբրև միջնորդ մանդատ ստացած ԵԱՀԿ Մինսկի խումբն ուղղակի չի տիրապետում իրավիճակին՝ ոչ մի կերպ չկարողանալով ազդել պաշտոնական Բաքվի գործողությունների վրա:

Ելնելով վերոնշյալից՝ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին դուրս գալ բանակցային գործընթացից՝ պահանջելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին իրական ճնշում գործադրել պաշտոնական Բաքվի վրա՝ սադրանքների չդիմելու պահանջով: Անտրամաբանական է Հայաստանի մասնակցությունը բանակցային գործընթացին, երբ սահմանին Ադրբեջանը շարունակում է իր արկածախնդիր գործողությունները:

Ս.Դ. Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչություն




Լրահոս