Այսօր ժամը 12:00-ի սահմաններում «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից «Էրեբունի» ԲԿ տեղափոխելու ճանապարհին շտապ օգնության մեքենայի մեջ մահացել է 48-ամյա դատապարտյալ Անդրանիկ Չիչյանը:
Armlur.am-ի հետ զրույցում քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը մեզ հայտնեց, որ մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Անդրանիկ Չիչյանը նախկինում 4 անգամ դատապարտված է եղել: Այս անգամ նրան մեղադրանք է առաջադրել ՀՀ ՔՕ 175 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (խոշոր չափերով գույքի հափշտակման նպատակով ավազակությունը, կազմակերպված խմբի կողմից, առողջությանը ծանր վնաս հասցնելով ՀՀ ՔՕ 175 հոդվածի 3-րդ մաս):