Օրվա ֆիլմը՝ «Թռիչքի խաբկանք / Иллюзия полета». դիտել առցանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆիլմի մասին`

Բեռլին-Նյու Յորք ավիաթռիչքի ժամանակ, որն իրականացվում է գերժամանակակից  «Բոինգ-747»-ով, հանկարծ անհետ կորում է Քայլ Փրատի 6-ամյա դուստրը:

Ամուսնու մահից հետո մեծ սթրես վերապրած Քայլը կրկին էմոցիոնալ շոկ է ապրում. նա փորձում է ապացուցել ինքնաթիռի անձնակազմին և ուղևորներին, որ ինքն անմեղ է: Բայց իրավիճակն այնքան աբսուրդային է թվում, որ շուտով կինը սկսում է կասկածել՝ արդյոք ինքը կարողանում է ադեկվատ կերպով ընկալել իրականությունը: Բացի այդ՝ փաստերը խոսում են այն մասին, որ Ջուլիան ընդհանրապես չի եղել ուղևորների ցանկում: Եվ ահա, Քայլը ստիպված է լինում ձեռնամուխ լինել իր դստեր որոնմանը միայնակ՝ ապավինելով միայն սեփական խելքին և ուժերին:

8696_original

FLIGHTPLAN

Անվանում՝ «Թռիչքի խաբկանք»

Օրիգինալ անվանում՝  Flightplan

Թողարկման տարեթիվ՝  2005

Ժանր՝ հոգեբանական թրիլլեր, դրամա, դետեկտիվ

Ռեժիսոր՝ Ռոբերտ Շվենտկե

Դերերում՝ Ջոդի Փոսթեր, Փիթեր Սարսգարդ, Շոն Բին, Քեյթ Բիհան, Մայքլ Իրբի, Ասաֆ Կոեն, Էրիկա Քրիստենսոն, Շեյն Էդելման, Մերի Գալահեր, Ֆորեստ Լենդիս, Ջոն Բենջամին Հիքքի և այլք:

Թրեյլեր




Լրահոս