Պայթյուններ Դոնեցկում՝ անկանխատեսելի և ամեն օր. BBC-ի ռեպորտաժը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դոնեցկում զանգվածային զոհերի մասին հերթական հաղորդագրություններն են ստացվում: Դրանց համաձայն՝ այսօր կեսօրին հրթիռակոծվել է հիվանդանոցներից մեկը, կան բազմաթիվ զոհեր:

Այս պայթյուններն արդեն վաղուց սովորական են դարձել քաղաքում մնացած բնակիչների համար: Այսպես՝ երեքշաբթի օրը 3 խաղաղ բնակիչ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել: Տասնյակ տներ զգալիորեն վնասվել են:

Ուկրաինայի արևելքում պատերազմող երկու կողմերն էլ մեկը մյուսին մեղադրում են ծանր սպառազինության և քաղաքի բնակելի թաղամասերի գնդակոծությունների մեջ: Տեղաբնակներն արդեն կարող են տարբերել, թե որ կողմն է այս պահին կրակում, սակայն կանխատեսել, թե որտեղ տեղի կունենա հերթական ողբերգությունը, չեն կարողանում:




Լրահոս