Գվարդիոլան զգուշացրել է Ռիբերիին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Գերմանիայի գավաթի 1/8 եզրափակչում «Այնտրախտ»-ի նկատմամբ տարած հաղթանակից հետո խոսել է թիմի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիի գործողությունների մասին,  ով մրցակցի խաղացողի վրա հարձակվելու համար հեռացվել է խաղադաշտից:

«Եթե թիմը խաղում է 10 ֆուտբոլիստներով Չեմպիոնների լիգայում, դա չափազանց վտանգավոր է: Այդ պատճառով նմանատիպ իրավիճակները պետք է բացառել: Չորեքշաբթի օրը մեր խաղը պետք է լինի իդեալական: Պետք է կարողանանք կառավարել մեզ»,- նշել է Գվարդիոլան:




Լրահոս