ԵՏՄ անդամակցության դիմաց տրված անվտանգության երաշխիքները չեն կատարվել. Քշիշտոֆ Բոբինսկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կառավարությունը բանակցում է Եվրոպական միության հետ Ռիգայի գագաթնաժողովում ստորագրվելիք փաստաթղթի շուրջ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Արևելյան գործընկերության ՔՀՖ-ի ղեկավար կոմիտեի համանախագահ Քշիշտոֆ Բոբինսկին:

«Այստեղ անհրաժեշտ է ոչ միայն կառավարության կամքը, այլևս  մյուս բոլոր երկրների համաձայնությունը, որը այս պահին դեռ չկա, իսկ ժամկետներն էլ շատ սեղմ են», – ընդգծեց նա:

Նրա խոսքով, սեպտեմբերի 3-ի որոշումը կապված է եղել անվտանգության երաշխիքներով, որը տրվել է այդ քայլին գնալու համար: «Առ այն, որ եթե եվրոասոցացման համաձայնագիր չստորագրի, ապա կլինեն անվտանգության երաշխիքներ, ինչը չի եղել, քանի որ դրանից հետո սահմանում իրավիճակը կրկին լարված է մնացել: Հիմա պետք է վերանայել և արծարծել, թե որքանով են այդ երաշխիքներն իրական», – նշեց նա:

Պատասխանելով այն հարցին, թե ԵՄ-ն կտա անվտանգության երաշխիքներ, Բոբինսկին նշեց, թե մինչ ստորագրելը դժվար է խոսել այդ մասին:




Լրահոս