Սև արկղերը հաստատել են` Airbus A320-ը կործանել է 2-րդ օդաչուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիական Ալպերում կործանված Germanwings ավիաընկերությանը պատկանող Airbus A320 ինքնաթիռի երկրորդ ինքնաձայնագրիչը հաստատում է ավելի վաղ ստացված տեղեկություններն այն մասին, որ ինքնաթիռի երկրորդ օդաչու Անդրեաս Լյուբիցը դիտավորյալ կերպով ոչնչացրել է ինքնաթիռը:

Ինքնաձայնագրիչի տվյալները ցույց են տալիս, որ նա դիտավորյալ կերպով արագացրել է ինքնաթիռի անկումը մինչ այն պահը, երբ այն բախվել է լեռանը:

Առաջին «սև արկղը», որը պարունակում է օդաչուների խցիկի ձայնագրությունները, հայտնաբերվել է 150 մարդու կյանք խլած ավիավթարից քիչ անց:

Ավելի վաղ սև արկղի ձայնագրությունը թույլ է տվել քննիչներին եզրակացություն կատարել, որ երկրորդ օդաչու Անդրեաս Լյուբիցը դիտավորյալ կերպով ոչնչացրել է ինքնաթիռը:




Լրահոս