Հայաստանում Beeline-ի Ֆինանսական տնօրեն կնշանակվի Դինա Նուրպեիսովան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

3 ապրիլի, 2015 թ., Երևան. Beeline-ը հայտարարում է, որ որոշում է կայացվել ընկերության Ֆինանսական տնօրենի պաշտոնում նշանակել Դինա Նուրպեիսովային:  Այս պաշտոնում նա կփոխարինի Կարեն Կարապետյանին, ով որոշում է կայացրել շարունակել կարիերան այլ ընկերությունում:

Դինա Նուրպեիսովան 3 տարի շարունակ աշխատել է որպես Ֆինանսական տնօրեն Ղազախստանում Beeline-ի դուստր ընկերությունում, որտեղ նա պատասխանատու է եղել ֆինանսատնտեսական ղեկավարման համար:

Մեկնաբանելով նշանակումը`Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը նշեց. «Ողջունում եմ Դինային մեր ընկերությունում և մաղթում նրան ու Ֆինասնական տնօրինության ամբողջ թիմին հաջողություններ աշխատանքում և նպատակների իրագործում: Ֆինանսական գործառնության պրոֆեսիոնալ ղեկավարումը և ֆինանսական գործընթացների գրագետ կազմակերպումը բաժանորդների հավատարության բարձրացմանն ուղղված «Պարզ, հարմար, հաճախորդի համար» ռազմավարության իրագործման կարևորագույն պայմաններից է»:

«Ուրախ եմ Հայաստանում Beeline-ի թիմի հետ աշխատելու և երկրի խոշորագույն օպերատորի ստորաբաժանումներից մեկը ղեկավարելու հնարավորության համար: Ինձ համար շատ հետաքրքիր է աշխատել մի ընկերությունում, որը տրամադրում է հեռահաղորդակցության ծառայությունների ողջ սպեկտրը: Beeline-ի պրոֆեսիոնալ և ուժեղ աշխատակազմի հետ մենք կշարունակենք աշխատել մեր դիրքերն ամրապնդելու ուղղությամբ», – նշեց Դինա Նուրպեիսովան:

Դինա Նուրպեիսովան մասնագիտությամբ ինժեներ-տնտեսագետ է: Նա ունի ֆինանսական ոլորտի տարբեր ղեկավար պաշտոններում աշխատելու ավելի քան 15 տարվա աշխատանքային փորձ: Դինայի ձեռքբերումների թվում են Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի ներդրումների ներգրավման, գործառնական արդյունավետության բարձրացման, ֆինանսական հաշվառման` IFRS-ի վերափոխմանն ուղղված նախագծերի իրագործումը, ինչպես նաև իրավաբանական անձանց վերաձևակերպման գործընթացների կազմակերպումը:

unnamed (3)




Լրահոս