Սպանված Ավետիսյաններից մեկի ձեռքին այրվածքներ է հայտնաբերվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2015թ. հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի անդամներից մեկին` 34-ամյա Արմեն Ավետիսյանին, ինչպես հայտնի է, հայտնաբերել էին տան հատակին ընկած: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջինիս մարմնի դատաբժշկական փորձաքննության արդյունքում նրա ձեռքին այրվածքներ են արձանագրվել:

Ենթադրվում է, որ Արմենը կրակոցներից արթնացել է եւ փորձել է հանցագործի ձեռքից խլել զենքը եւ այդ ժամանակ էլ այրվածքներ է ստացել: Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի նախկինում հայտնած տվյալներով՝ Ավետիսյանների ընտանիքի անդամների դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունների համաձայն՝ տուժողներից 6 սպանվել են հրազենից ստացած, իսկ մանկահասակ Սերյոժա Ավետիսյանը՝ կտրող-ծակող գործիքով պատճառված մարմնական վնասվածքներից»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս