Մանկապարտեզներին մատակարարված միսը մշակվել էր քացախով և քիմիական նյութերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոչ պիտանի հավի միս մանկապարտեզներին մատակարարելու աղմկահարույց գործը մուտք է եղել Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Գործը մակագրվել է դատավոր ԱրմենՎարդապետյանին:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոս ամսին Երևանի երեք մանկապարտեզ փչացած թռչնամիս էր առաքվել, և լուրեր էին պտտվում, որ այն 1 ամսվա սառեցում ուներ: Ավելի ուշ վարույթն իրականացնող մարմինը պարզել էր, որ թռչնամիսը մշակվել էր քիմիական նյութերով:

Ըստ մեղադրական եզրակացության՝ «Ե.Է.Ռ.ԸՆԴ.ՔՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիր-տնօրեն և անհատ ձեռներեց Էդվարդ Մխիթարյանը Երևանի Դուշանբեի 11/8 հասցեում կազմակերպել է հավի մսի մշակման և փաթեթավորման գործունեություն, որտեղ քացախի, կալիումի պերմանգանատի և այլ քիմիական նյութերի միջոցով մշակել է անհայտ ծագում ունեցող, փչացած, օգտագործման համար ոչ պիտանի հավի միս:

Ըստ մեղադրանքի՝ 29-ամյա Էդվարդ Մխիթարյանը 2014թ. մատակարարել է Նոր Նորք վարչական շրջանի թիվ 101, 116 և 118 մանկապարտեզներին՝ 98750 դրամ արժողության 79կգ հավի միս:

Էդվարդ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, կետով, նրա նկատմամբ որպես խափանամն միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:




Լրահոս