Պուտինը չեղյալ է հայտարարել Իրան C-300 ԶՀՀ մատակարարման արգելքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով չեղյալ է հայտարարել Իրան C-300 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման արգելքը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը. փոխանցում է RT-ն:

Փաստաթղթով փոփոխություն է մտցվում երկրի ղեկավարի` 2010թ. սեպտեմբերի 22-ի «ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1929 բանաձևի կատարման միջոցների մասին 2010 թ. հունիսի 9-ի» հրամանագրում, որից բացառվում են C-300-ին վերբերվող ենթակետերը:

Հավելենք, որ 2007-ին կնքված ռուս-իրանական պայմանագրի ի կատար ածումը դադարեցվել էր ՄԱԿ-ի կողմից Իրանի հանդեպ 2010-ին կիրառված պատժամիջոցների կապակցությամբ: Ավելի ուշ Թեհրանը վիճարկել է այս որոշումը դատարանի միջոցով:




Լրահոս