«Սամպդորիա»-ն ցանկանում է վարձակալել Խեսեին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նապոլի»-ն և «Սամպդորիա»-ն հետաքրքրվել են Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Խեսե Ռոդրիգեսի ծառայություններով. հայտնում է Sport Mediaset-ը:

Աղբյուրի համաձայն` իսպանական ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հաջորդ մրցաշրջանում իր հույսը չի կապում ֆուտբոլիստի հետ: «Սամպդորիա»-ն դիտարկում է Խեսեին վարձակալելու տարբերակը:

Ընթացիկ մրցաշրջանում Խեսեն մասնակցել է Իսպանիայի առաջնության 13 խաղի, դարձել 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:




Լրահոս