Հոսնի Մուբարաքը մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Fars news տեղեկատվական գործակալությունը, հղում կատարելով սեփական աղբյուրներին, չորեքշաբթի օրը հայտնել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի մահվանի մասին. փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:

Սակայն ավելի ուշ Կահիրեի «Ալ-Մաադի» ռազմական հոսպիտալից աղբյուրը հերքել է նախկին նախագահի մահվան մասին լուրերը:

Հավելենք, որ Մուբարաքը եղել է Եգիպտոսի նախագահ 30 տարի՝ 1981-2011 թվականներին: 2011 թվականի հունվարին Եգիպտոսում սկսվեցին բողոքի զանգվածային ցույցեր, որոնք էլ հանգեցրին Մուբարաքի գահընկեցությանը: Իշխանության եկան իսլամիստական «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության ներկայացուցիչները, իսկ Մուբարաքը դատապարտվեց ցմահ ազատազրկման՝ ընդդիմության ակցիայի ցրմանը մասնակցելու համար:




Լրահոս