ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՏԱՐՕՐԻՆԱԿ ԲԱՐՁ
«Ամերիկյան Studio Banana Things ընկերությունը ստեղծել է ամենատարօրինակ բարձը, որը կոչվում է Ostrich Pillow (ջայլամ բարձ)»,-գրում է YahooNews-ը: Ի տարբերություն սովորական բարձերի` այս մեկի վրա հանգստանալու եւ քնելու համար անհրաժեշտ է ոչ թե պառկել, այլ ընդամենը կրել այն գլխին: Ostrich Pillow բարձն ունի 3 անցք, որոնցից 2-ն ականջներից մի քիչ վերեւ են տեղադրված, իսկ երրորդը` քթի ու բերանի հատվածում: Վերջինս իրականում շատ հարմար է աշխատավայրում կամ հասարակական վայրերում նստած կամ գլուխն ինչ-որ առարկային հենած քնելու համար:

ՎԱՐՁՈՒ ՄԱՐԴԱՍՊԱՆ
Վոլգոգրադում ձերբակալել են միջազգային հետախուզման մեջ գտնվող երկու հայազգի հանցագործների՝ Տիգրան Հարությունյանին եւ Անդրանիկ Երեմյանին: Տիգրան Հարությունյանը վարձու մարդասպանի գործունեություն է ծավալել Արեւելյան Եվրոպայում եւ հետախուզվում էր Բելգիայի իրավապահների կողմից, իսկ Անդրանիկ Երեմյանին փնտրում էր Գերմանիայի ոստիկանությունը իրենց երկրի քաղաքացիներին բազմիցս առեւանգելու պատճառով: Նշվում է, որ Հայաստանում Երեմյանը ենթակա է եղել քրեական պատասխանատվության սպանության բազմաթիվ դեպքերի համար:

ՊԱՏՎԵԼ Է ՓՐՓՈՒՐՈՎ
Շոտլանդական գլխավոր ծովային եւ ձկնորսական նավահանգիստ Աբերդին քաղաքի բնակիչները արտասովոր երեւույթի են ականատես դարձել: Գիշերվա ընթացքում ողջ ափը պատվել է փրփուր հիշեցնող անհասկանալի նյութով: Տեղի բնակիչների խոսքով՝ նման բան իրենք երբեւէ չէին տեսել: Որոշ փորձագետներ կարծում են, որ փրփուրի առաջացման պատճառը ֆիտոպլանկտոնն է (միաբջիջ միկրոջրիմուռ): Շոտլանդիայի օվկիանոսային ուսումնասիրությունների ինստիտուտի պրոֆեսոր Քրիստոֆեր Թոդի կարծիքով՝ պատճառն ուժեղ ալիքներ առաջացրած փոթորիկն է: Քանի որ ծովային փրփուրը բնական արտադրանք է, բնապահպանների կարծիքով՝ դա չի վտանգի  տեղացիների առողջությանը:

 Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս