Հաջորդ շաբաթ կհրապարակվի «Բորուսիա»-ի նոր մարզչի անունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիա»-ի ղեկավարությունը հաջորդ շաբաթ կհրապարակի թիմի նոր գլխավոր մարզչի անունը: Այդ մասին հայտնել է գերմանական ակումբի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն:

«Մեր նոր մարզիչը գերմանալեզու մասնագետ կլինի, սակայն ես ցանկանում եմ միանգամից նախազգուշացնել, որ պետք չէ միակողմանի մտածել միայն Տուխելի մասին: Կարծում եմ, որ հաջորդ շաբաթ մենք կարող ենք հրապարակել մեր թիմի ապագա գլխավոր մարզչի անունը»,- նշել է Վատցկեն:

Նշենք, որ «Բորուսիա»-ի ներկայիս մարզիչ Յուրգեն Կլոպը հեռանալու է զբաղեցրած պաշտոնից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:




Լրահոս