«Նույնիսկ ԵԽԽՎ Ադրբեջանի պատվիրակները հարգեցին ցեղասպանությունների զոհերի հիշատակը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԵԽԽՎ նիստում բոլոր երկրների պատվիրակությունները, բացի Թուրքիայի ներկայացուցիչներից, ոտնկայս հարգել են բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակը: Առաջարկը եղել է ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանի կողմից:  Այդ մասին հայտնում է հայկական պատվիրակության անդամ Վահան Բաբայանը:

«ԵԽԽՎ նիստին իմ գործընկեր Լևոն Զուրաբյանը առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության և բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակը:Հայկական պատվիրակութան անդամները ոտքի կանգնեցին իսկ ԵԽԽՎ նախագահը առաջարկեց ընդունել Լևոն Զուրաբյանի կոչը և մեկ րոպե լռութամբ հարգել բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակը: Ամբողջ խորհրդարանը ոտքի կանգնեց, նույնիսկ Ադրբեջանի պատվիրակները, իսկ թուրքական պատվիրակությունը մնաց նստած», – գրել է նա:




Լրահոս