![](https://armlur.am/wp-content/uploads/2015/04/unnamed86.jpg)
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հարկային օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ քննարկում, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները:
Մասնավորապես, քննարկվել են «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ տարբեր առաջարկություններ՝ օրենքի լրամշակված տարբերակն Ազգային ժողով ներկայացնելու նպատակով:
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ոսկու առքուվաճառք իրականացնողների համար առաջարկվող հարկային կարգավորումներին առնչվող հարցերի: