UFC չեմպիոն Ջոն Ջոնսը ինքնակամ հանձնվել է ոստիկանությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի են դարձել UFC չեմպիոն Ջոն Ջոնսի մասնակցությամբ վերջերս գրանցված միջադեպի մանրամասները: Ոստիկանության զեկույցի համաձայն՝ Ջոն Ջոնսի անվամբ գրանցված և վարձակալությամբ վերցված 2015 թ Բյուիկ մանիշի մեքենան հատել է խաչմերուկը կարմիր լույսի առկայությամբ, ինչը հանգեցրել է վթարի, որի արդյունքում տուժել է 25-ամյա հղի կին:

Ւնչպես հայտնել է տուժածը, վթարից անմիջապես հետո սևամորթ տղամարդը դուրս է եկել մեքենայից, ցատկել պատնեշի վրայով ու վազքով բարձրացել բլուրն ի վեր, սակայն այնուհետև վերադարձել է, մեքենայի սրահից «մեծ չափի կանխիկ գումար» վերցրել ու կրկին դիմել փախուստի: Նաև հաղորդվում է, որ վարձակալությամբ վերցված մեքենայում հայտնաբերվել է մարիխուանա, իսկ բուն տրանսպորտային միջոցը ուժեղ վնասված է:

Աղջիկը ուշաթափված վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:

Վերջին տեղեկությունների համաձայն՝ միջադեպից օրեր անց մարզիկը ինքնակամ հանձնվել է ոստիկանություն: Այս պահին նա գտնվում է կալանքի տակ, նշանակված է 2.500 դոլար գրավ:




Լրահոս