Ռոջերսը նախազգուշացրել է Բալոտելիին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսն ակնարկել է, որ ակումբն ամռանը  կարող է  բաժանվել հարձակվող Մարիո Բալոտելիից: Մարզիչը դժգոհ է վերջին հանդիպումներում հարձակվողի խաղից:

«Մարիոն ձգտում է խաղալ որքան հնարավոր է լավ, բայց ամբողջ մրցաշրջանի ժամանակ մենք հարձակման գծում խնդիրներ ենք ունեցել: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է իր ապագայի համար ամեն օր աշխատի: Դա վերաբերում է Բալոտելիին և մյուսներին», – նշեց նա:

 




Լրահոս