Ես նվիրումով եմ կպնում այն աշխատանքին, որն ինձ վստահված է. Արամ Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարությունում ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը ոչ տեղին համարեց այն խոսակցությունները, թե Կոտայքի մարզպետի պաշտոնից հեռանալուց հետո մարզպետարանում աշխատողները քեֆ էին անում:

«Ես 10-11 ամիսների ընթացքում շատ լավ թիմ եմ ստեղծել, շատ լավ թիմային աշխատանք ենք կատարել և պարզապես նման խոսակցությունները տեղին չեն և իմաստ էլ չունի անդրադառնալ: Ընդամենը մեկ հանգամանք բերեմ. 2014 թվականի մեր աշխատանքների արդյունքում Կոտայքի մարզպետարանի յուրաքանչյուր քաղծառայող տարեվերջին ստացել է լրացուցիչ աշխատավարձ ` մեկուկես և ավելի դրույքաչափով»,- նշեց նա:

Նրա խոսքով, աշխատանքը չի կարող այնպես լինել, որ գովասանագիր ստանան, բայց ընդգծեց, թե իրենց առջև դրված խնդիրները կատարել են:  «Ես առաջին անգամ, երբ ոտք եմ դրել Կոտայքի մարզպետարան` չնայած մարզը ինձ հարազատ է եղել, խնդիրներին ծանոթ եմ եղել, առաջին հայտարարությունս եղել է հետևյալը` որ ես պատասխանատվության զգացումով և նվիրումով կպնում եմ այն աշխատանքին, որն ինձ վստահված է»,-եզրափակեց նա:




Լրահոս