«Կոկա-Կոլա»-ն` իր աշխատակիցների հակահայկական գործողություններում ենթադրյալ ներգրավվածության վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կոկա-Կոլա» ընկերությունն արձագանքել է ընկերության աշխատակիցների հակահայկական գործունեության մասին շահարկվող լուրերին:

«Մենք հայտարարում ենք, որ ավանդական եւ սոցիալական ԶԼՄ-ների վերջերս արված հրապարակումները «Կոկա-Կոլա» ընկերության եւ նրա աշխատակիցների հակահայկական գործողություններում ենթադրյալ ներգրավվածության վերաբերյալ, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը, եւ նման հրապարակումները միայն անվստահության եւ կեղծիքի տարածման նպատակ են հետապնդում: Ո՛չ ընկերությունը, եւ ո՛չ էլ ընկերության աշխատակիցները երբեւէ չեն մասնակցել եւ չեն էլ պատրաստվում մասնակցելու նման որեւէ գործողության:

«Կոկա-Կոլա» ընկերությունը հպարտությամբ է առաջարկում իր ըմպելիքները ավելի քան 200 երկրների սպառողներին: Մենք որեւէ նախապատվություն կամ առավելություն չենք ցուցաբերում ոչ մի երկրի կամ կրոնի նկատմամբ, եւ մենք որեւէ դեր չէինք ստանձնել եւ չենք ստանձնում այդ հարցում»:




Լրահոս