«Միլան»-ը ցանկանում է վերադարձնել Իբրահիմովիչին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալական «Միլանը» մտադիր է այս մրցաշրջանի վերջում վերադարձնել շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին: «Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին արդեն բանակցություններ է սկսել 33-ամյա ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ:

Հայտնի է, որ բանակցությունները հարթ չեն ընթանում, քանի որ ակումբը ցանկանում է, որ Շվեդիայի հավաքականի ավագը գնա ֆինանսական փոխզիջումների: ՊՍԺ-ի հետ հարձակվողի գործող պայմանագիրն ավարտվում է 2016-ի ամռանը:

Նշենք, որ շվեդ հարձակվողը «Միլան»-ում խաղացել է 2011-2012-ը:




Լրահոս