«Միլան»-ը հետաքրքրված է Իմոբիլեի ծառայություններով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալական «Միլան»-ը հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Չիրո Իմոբիլեի ծառայություններով:

«Միլան»-ն առաջիկայում կունենա նոր հովանավոր և ամռանը կկատարի մի քանի խոշոր տրանսֆերներ: Իմոբիլեի տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 միլիոն եվրո, իսկ նրա պայմանագիրը «Բորուսիա»-ի հետ նախատեսված է մինչև 2019 թվականը:

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Իմոբիլեն մասնակցել է 21 հանդիպման, խփել է երեք գնդակ և կատարել մեկ գոլային փոխանցում:




Լրահոս