Մինսկը Պեկինից 1 միլիարդ դոլար ու քաղաքական աջակցություն է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի այցը Մինսկ երաշխավորում է Բելառուսին 1 միլիարդ դոլարի վարկ ՝ չինական կողմի մասնակցությամբ նախագծերի ֆինանսավորման ու զարգացման համար: Պեկինն ամրապնդում է իր դիրքերն այն հարթակում, որը խոստանում է ծառայել որպես կապող օղակ Եվրասիայի ու ԵՄ-ի միջև:

Բելառուս կատարած այցի ակնկալիքներն ամբողջությամբ արդարացան, կիրակի երեկոյան հայտարարել է ՉԺՀ նախագահը, չնայած նրա պաշտոնական այցը Մինսկ դեռևս շարունակվում է:

«Մենք միասնական ենք Մետաքսե ճանապարհ տնտեսական գոտու ստեղծման հարցում համագործակցության համար»,- հայտարարել է Սի Ցզինպինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո:

Բելառուսի առաջնորդն իր հերթին հավատացրել է Չինաստանից հյուրին, որ իր երկիրը կդառնա «հանգուցային հարթակ» Ցզինպինի կողմից առաջ քաշված «մետաքսե» հայեցակարգի իրականացման գործում:




Լրահոս