«Տաշած քարը գետնին չի մնա». ուսանողները վստահ են` աշխատանք կգտեն. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում սովորող ուսանողներն ուսումն ավարտելուց հետո բախվում են շատ կարևոր խնդրի. շատ հաճախ նրանք չեն կարողանում աշխատել իրենց մասնագիտությամբ: Հիմնականում այս ամենի պատճառը նաև սխալ մասնագիտությունն ընտրելն է, երբ երիտասարդները ձգտում են ուղղակի դիպլոմ ունենալ, այլ ոչ թե գիտելիք ստանալ և մասնագետ դառնալ:

Armlur.am-ը երիտասարդներից հետաքրքրվեց, թե վերջիններս այժմ որ ֆակուլտետում են սովորում և ինչու են հենց այդ մասնագիտությունն ընտրել: Մեզ հանդիպած ուսանողներից մի քանիսը սովորում էին տնտեսագիտական ֆակուլտետում` ապագա ֆինանսիստներ էին, իսկ մի քանիսն էլ սովորում էին միջազգային հարաբերությունների ֆակուլտետում:

Բոլորն էլ կարծիք հայտնեցին, որ իրենց համար ավելի կարևոր  է աշխատանք ունենալն ու լավ մասնագետ դառնալը, այլ ոչ թե ուղղակի դիպլոմ ունենալը:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս