ԵՏՄ-ն առևտուր կիրականացնի Վիետնամի, Իրանի և Չինաստանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 13-15-ը Հայաստանում են լինելու ԵԱՏՄ կոլեգիայի անդամներ նախարարները, ովքեր հանդիպելու են Հայաստանի գործարար աշխարհի, կառավարության ներկայացուցիչների հետ: Այսօր լրագրողների հետ հանդիպման էին եկել ԵԱՏՀ կոլեգիայի անդամներ` նախարարներ Վլադիմիր Գոշինը, Տիմուր Սուլեյմենովը, Անդրեյ Սլեպնյովը, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրացման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը, ԵԱՏՀ կոլեգիայի անդամ Արա Նռանյանը և ԵԱՏՀ կոլեգիայի անդամ Ռոբերտ Հարությունյանը:

Անդրեյ Սլեպնյովը նշեց, որ այսօր հանդիպել են Հայաստանի բիզնես միջավայրի, կառավարության ներկայացուցիչների հետ, իսկ քննարկումները շատ բուռն են ընթացել: Նրա խոսքով՝ մայիսի 8-ին  ԵՏՄ երկրների նախագահները քննարկել են Վիետնամի հետ ազատ առևտրի համաձայնագիր ստորագրելու մասին հարցը: Սլեպնյովը հույս հայտնեց, որ այն առաջիկայում կստորագրվի: «Սա ազատ առևտրի առաջին համաձայնագիրն է, որը ԵՏՄ-ն պատրաստվում է ստորագրել: Դիտարկել ենք այդ համաձայնագրի բոլոր մանրամասները, որոնք ներառում են թե´ գյուղատնտեսության, թե´ արդյունաբերության ոլորտները», – նշեց Սլեպնյովը՝ հավելելով, որ համաձայնագիրը պետք է քննարկվի Հայաստանի խորհրդարանում:

Նա նաև նշեց, որ քննարկվել են Չինաստանի հետ համագործակցության հարցերը, քանի որ Չինաստանը մեծ գործընկեր է ԵՏՄ երկրների համար: «Մենք քննարկեցինք նոր առևտրային համաձայնագրի հնարավորությունը Իրանի հետ: Իրանը ցուցաբերել է նախաձեռնություն, փորձագիտական մակարդակում գաղափարն արժանացել է ԵՏՄ բոլոր երկրների հավանությանը: Հույս ուննեք, որ շուտով կսկսվեն Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրերի ստորագրման բանակցությունները»,- նշեց Սլեպնյովը:




Լրահոս