Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 6000 կրակոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մայիսի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 300 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 6000 կրակոց:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին եւ շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:




Լրահոս