Լորուտում և Շամուտում խոշորացման հանրաքվեի ընթացքը պասիվ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոտկորի գյուղախմբի Լորուտ համայնքում մայիսի 17-ին ժամը 13:30-ի դրությամբ գրանցված 718 ընտրողներից խոշորացման վերաբերյալ հանրաքվեին մասնակցել է 79 մարդ, հաղորդում է «Անկյուն գումարած 3» ՀԸ-ն: Ընտրական հանձնաժողովի նախագահ Դավիթ Սարգսյանը հանրաքվեի մասնակիցների պասիվությունը կապում է անձրևային եղանակի հետ:

Մոտկորի գյուղախմբի մեկ այլ համայնքում՝ Շամուտում գրանցված է 238 ընտրող: Ժամը 14:10-ի դրությամբ հանրաքվեին մասնակցել է 59 մարդ: Հանձնաժողովի անդամները կարծում են, որ քվեարկողների հոսքը երեկոյան կողմ կակտիվանա: Այստեղ դիտորդներ են եղել Գյումրիի լրագրողների Ասպարեզ ակումբից:




Լրահոս