Երվանդ Զախարյանը՝ Էլեկտրացանցերում չարաշահումների և Գլխավոր դատախազություն դիմելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նշեց, որ նախարարությունը չի տիրապետում այն տեղեկատվությանը, թե Էլեկտրացանցերում խախտումներ են տեղի ունեցել՝ ֆինանսական, գույքային:

«Նախարարությունը որևէ իրավասություն չունի ուսումնասիրություններ կատարել»,- ասաց Զախարյանը՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցադրմանը հիշյալ հարցի վերաբերյալ:

Պատգամավորը նշեց, որ իրենք պատրաստ են աջակցել նախարարությանը, որպեսզի կոռուպցիայի վերաբերյալ համապատասխան նյութեր ներկայացնեն ՀՀ գլխավոր դատախազությանը: Դրան ի պատասխան նախարար Զախարյանը նորից կրկնեց, որ իրենք նման տեղեկատվության չեն տիրապետում և եթե պատգամավորը տիրապետում է համապատասխան ինֆորմացիայի, ապա պատրաստ են ընթացք տալ դրան:




Լրահոս