ՈՒՐԻՇ ԾՐԱԳՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Յուրաքանչյուր հեռուստաալիք  կարծես թե ունի իր սերիալների դերասանները: «Շանթ»-ի սերիալներում նկարահանվող դերասանը դժվար թե հայտնվի Հանրային հեռուստատեսության կամ «Արմենիա» հեռուստաընկերության սերիալներում  եւ հակառակը: Իսկ այն դերասանը, ով հեռուստասերիալում դժբախտ պատահարի արդյունքում մահանում կամ «անհետանում» է, միայն այդ դեպքում է մեկ այլ հեռուստաընկերության նախագծում: Բայց լինում են դեպքեր, երբ դերասանների անհետացումը սերիալներից պայմանավորված է լինում հեռուստաընկերությունների հետ ունեցած կոնֆլիկտներով: Դերասան Աբել Աբելյանը, ով «Վերադարձ» սերիալի առաջին մասում մահացավ, երկրորդում նորից հայտնվեց, իսկ արդեն վերջում նորից անհետացավ, տարակուսանքի տեղիք է տալիս: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ի վերջո պարզել, թե ի՞նչն է Աբելի տեղաշարժերի պատճառը: Նշենք, որ համաձայն պտտվող լուրերի, Աբել Աբելյանը հրաժարվել է նկարահանումներից այն պատճառով, որ իրեն չեն վճարել պահանջած հոնորարը: «Չէ-չէ, ես բավականին լավ եմ վճարվում, եթե չասեմ, շատ ավելի լավ, – շտապեց ավետել դերասանը` հավելելով,- Խնդիրը դա չի: Սերիալից հեռանալու իմ հիմնական պատճառն այն էր, որ ես զբաղված եմ հենց նույն հեռուստաընկերության 2 պրոյեկտներում: Մեկը` «Ոստիկաններ» հեռուստասերիալում, մյուսը` «Կյանքի գին»- 2, որի նկարահանումները դեռ չեն սկսվել. պետք է մեկնենք ԱՄՆ: Խոսակցություններ միշտ էլ կան ու կլինեն: Երբ առաջին սեզոնում իմ հերոսն անհետացավ, բոլորը սկսեցին խոսել, թե վիճել, հեռացել եմ, նորից եմ ասում՝ այդպիսի բան չկա: Ես աշխատում եմ «Արմենիա» հեռուստաընկերությունում»:




Լրահոս