Անխել դի Մարիան վնասվածքի պատճառով բաց կթողնի առաջնության մեկնարկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիան վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել անգլիական Պրեմյեր լիգայի 2015/16 թթ. մեկնարկը, հայտնում է AS-ը: Նա վնասվածք էր ստացել Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակչում և փոխարինվել 28-րդ րոպեին:

Չիլի-Արգենտինա հանդիպումն ավարտվել էր չիլիացիների հաղթանակով` հետխաղյա 11-մետրանոցների շնորհիվ (1:4), իսկ հիմնական ժամանակն ավարտվել էր 0:0 հաշվով: Աղբյուրի տվյալներով, այս վնասվածքի պատճառով Դի Մարիան կարող է չխաղալ մոտ մեկ ամիս:




Լրահոս