Վարչապետը ցավակցել է ԱՄՆ փոխնախագահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ փոխնախագաh Ջոզեֆ Բայդենին:
Հեռագրում մասնավորապես ասված է.
“Հարգելի պարոն փոխնախագահ, Հայաստանի կառավարության անունից իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Քընեքթիքըթ նահանգում օրերս տեղի ունեցած սոսկալի ողբերգության կապակցությամբ: Մենք սգում ենք ամերիկյան ժողովրդի հետ միասին, կիսում նրա վիշտը եւ աղոթում Աստծուն անմեղ զոհերի հոգիների հանգստության համար: Խնդրում եմ զոհվածների ընտանիքների անդամներին եւ բարեկամներին փոխանցել մեր կարեկցանքն ու սփոփանքի խոսքերը”:     
Հիշեցնենք, դեկտեմբերի 14-ին Կոնեկտիկուտ նահանգում Ադամ Լանզան տանը սպանել էր մորը, հետո զինված գնացել էր  Sandy Hook դպրոց, որտեղ դասավանդում էր մայրը: Այնտեղ նա սպանել էր 20 երեխայի եւ  վեց մեծահասակի, ինչից հետո ինքնասպան էր եղել:




Լրահոս