Արագածոտնում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 02.24-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ափնաձոր գյուղի մոտակայքում “Օպել” մակնիշի 32 ՕԼ 352 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ և 3 ուղևոր) ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն: 
Պարզվել է, որ ավտոմեքենան խափանվել է և անհրաժեշտ է ավտոքարշակ, ինչը հնարավոր կլինի ապահովել առավոտյան: Վարորդը և ուղևորները տեղափոխվել են Ապարան՝ գիշերելու:




Լրահոս