Ինչ կլիներ, եթե 1988-ի փետրվարին 20-ին Ազատության հրապարակում հավաքված մարդկանց կարգախոսը լիներ «Կորչի կոմունիստական ռեժիմը». «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Փոփոխությունը, նույնիսկ նվազագույն առաջընթացը տեղի է ունենում այն  մարդկանց շնորհիվ, որոնք կորցնելու բան ունեն, սակայն այդ կորցրածը ավելի էժան է գնահատվում, քան հան հանության ձեռքբերումը, որին նրնաք կողմ են արտահայտվում։ Այսօրվա Հայաստանի դեպքում կորցնելու բան ունեցողներն են առաջին հերթին՝ սեփականատերերը, մասնավոր կամ պետական հիմնարկների աշխատողները որոնք քիչ թե շատ նորմալ աշխատավարձ են ստանում։ Հեևաբար պետ է ձևակերպել այնպիսի կարգախոսներ և այնպիսի ծրագրեր, որոնց բացահայտ ջատագովները կարող են լինել նաև այդ «կորցնելու բան ունեցող» մարդիկ։

Հիմա պատկերացրեք, որ 1988-ի փետրվարին 20-ին Ազատության հրապարակում հավաքված մարդկանց կարգախոսը լիներ՝ «Կորչի կոմունիստական ռեժիմը», «Կորչեն կոմունիստները», «Փոխենք կոմունիստական իշխանությունը դեմոկրատական իշխանությոամբ», «Դեմիրճյան, հեռացիր»։ Դա միանգամից կվաներ շարժումից այն մարդկան, որոնք ԽՄԿԿ անդամներ էին, ոստիկաններ, անվտանգության աշխատակիցներ, բայց իրենց առաջին հերթին հայ էին զգում և իրենց պարտքն էին համարում նպաստել նրան, որ Ղարաբաղը վերամիավորվեր Հայաստանի հետ։

Մնում է հիմա էլ ձևակերպվի նման՝ մեծամասնությանը միավորող նպատակ և դրան հասնելու քայլերը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում։




Լրահոս